Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

19 Սեպտեմբերի 2026, 10:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։