Ստամբուլի հայկական համայնքին նվիրված ցուցահանդես՝ ԱՄՆ-ում
21 Ապրիլի 2026, 17:40
Ապրիլի 30-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի «Atwater Crossing» համալիրում կանցկացվի «Մնացածները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ստամբուլի հայ համայնքին։
Այն կներկայացնի ներկայիս Թուրքիայում հայ համայնքի կյանքը ոչ միայն ողբերգության դիտանկյունից, թեև կորստի թեման եղել և մնում է կենտրոնական, այլ նաև շարունակական ներկայության պատմության միջոցով, որն ունի ոչ պակաս կարևոր նշանակություն։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայագիտության ինստիտուտի (USC Institute of Armenian Studies) կողմից։