Թաթա Սիմոնյան․ Սիրված հիթերի հեղինակը

15 Մայիսի 2024, 22:48

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Թաթա Սիմոնյանը (իսկական անունը՝ Ալբերտ) ծնվել է Երևանում։ Հավանաբար դրա համար է նա գրել «Երևանս» երգը, որը հիթ է դարձել։

Սիմոնյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1980 թվականից՝ «Կիլիկիա» համույթի կազմում։ 2010 թվականին Մոսկվայում «Տաշիր» հայկական երաժշտության մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույնը դու ես» ալբոմի համար Թաթա Սիմոնյանը դարձել է «Լավագույն ալբոմ» անվանակարգի դափնեկիր։ Թաթան ստեղծել է պրոֆեսիոնալ երաժիշտների մի ամբողջ թիմ, որոնք երկար տարիներ աշխատում են արտիստի հետ, և, որքան էլ տարօրինակ է, նրանց ասոցացնում են հենց «Թաթա Սիմոնյան» բրենդի հետ։

Եգչին սիրում են ոչ միայն Հայաստանում, նա համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում և Ռուսաստանում։ Այս ամենից բացի Սիմոնյանը մի շարք ֆիլմերում խաղացել է մի քանի էպիզոդիկ դերեր։ 2012-2013 թվականներին երաժիշտը հանդես է եկել որպես մենթոր «Հայաստանի ձայնը» վոկալ հեռուստաշոուում։

Թաթայի երգերն արդեն տասնամյակներ շարունակ հայերի սիրված հիթերն են, դրանք գրեթե բոլորն անգիր: Իսկ խոշոր կորպորատիվների ու հարսանիքների ժամանակ Թաթա Սիմոնյանը շատ պատվավոր ու ցանկալի արտիստ է։