Տեր Հովհաննես Գրիգորյանը պարգևատրվել է «Ուզբեկստանի Հանրապետության անկախության 35 տարվա» հուշամեդալով

22 Սեպտեմբերի 2026, 15:10

Հասարակություն

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրամանագրով՝ երկրի պետական անկախության 35-ամյակի առթիվ, Տաշքենդի Սուրբ Փիլիպոս եկեղեցու հոգևոր հովիվ, Ուզբեկստանի հայերի հոգևոր առաջնորդ Տեր Հովհաննես Գրիգորյանը պարգևատրվել է «Ուզբեկստանի Հանրապետության անկախության 35 տարվա» հուշամեդալով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին։