Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և ժողովրդի վրա. Գարեգին Բ
21 Սեպտեմբերի 2026, 14:30
Անկախության օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Աղոթքից և հոգեհանգստյան կարգից հետո կաթողիկոսը չի պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ Եռաբլուրն այդ վայրը չէ։
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար նրանք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով»,- ասել է Վեհափառ հայրապետը։