Տերյան փողոցում վթար է եղել միկրոավտոբուսի մասնակցությամբ. 2 վիրավոր կա
19 Սեպտեմբերի 2026, 11:45
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը։ Գագիկ Շամշյանիփոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։