Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել

29 Սեպտեմբերի 2026, 18:51

Հասարակություն

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ։ Շինարարական աշխատանքների ընթացքում վերամբարձ կռունկը վնասվել և ընկել է, ինչի հետևանքով մահացել է 3 աշխատակից։

Ավելի ուշ պարզվել է, որ զոհերից երկուսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Հայաստանի Հանրապետության։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածներից մեկը 37 տարեկան էր և վերջերս էր ընտանիք կազմել։

Դեպքի վայրում իրականացված բարդ փրկարարական աշխատանքները տևել են մի քանի ժամ. կռունկավարի մարմինը երկար ժամանակ մնացել է խցիկում, իսկ աշտարակի տակ հայտնված աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է։ Փրկարարներին միայն մեծ դժվարությամբ է հաջողվել փլատակներից դուրս բերել զոհվածների մարմինները։