Տոնախմբվել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

06 Հունիսի 2023, 16:50

Մշակույթ

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Օշական վարդապետ Կյուլկյուլյանին:

Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։ Օրվա խորհրուրդի շուրջ քարոզ խոսեց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանը։

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակությանը, ընդգծեց, որ սուրբ կուսանաց կյանքը, նահատակությունը սոսկ վարքագրություն չէ, այն պատմական անհերքելի իրողություն է, որի դասերն ուսանելի են բոլոր ժամանակներում և մանավանդ մեր օրերում, երբ հաճախ է փորձ արվում աղճատել, ոչնչացնել այնպիսի վեհ, նվիրական արժեքներ, ինչպիսիք են հավատքը և նվիրումը։

«Սուրբ կույսերի սխրանքը անմահ է և ոգեշնչում է ամենքիս։ Նրանց սրբակենցաղ վարքը վարակիչ է մեզ համար, որպեսզի մեր կյանքն ապրենք ժուժկալ, հավասարակշռված և ամենակարևորը պատասխանատվության բարձր զգացումով, մեր խոսքին ու գաղափարներին հավատարիմ, խոսքն ու գործը համարժեք լինեն միմյանց, հավատքը զորեղ, իսկ հավատարմությունը երկրի նկատմամբ անխորտակ»,- ասաց Հայր Պարթևը՝ հորդորելով հավատացյալներին սուրբ կուսանաց բարեխոսությամբ և ամուր հավատքով կերտել իրենց անհատական կյանքը, հայրենիքի խաղաղությունը, ապահովությունն ու անվտանգությունը՝ հանուն ապագայի և հանուն եկող սերունդների շեն ու բարօր կյանքի։

Возможно, это изображение 7 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 6 человек, замок и памятник
Возможно, это изображение 4 человека и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 10 человек
Возможно, это изображение 7 человек и толпа
Возможно, это изображение 1 человек
Возможно, это изображение 6 человек, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст «T»
Возможно, это изображение 4 человека
Возможно, это изображение 3 человека и толпа

Հիմա եթերում