«Տոտ.Լեզու» նախագծում հայերենը զբաղեցնում է երկրորդ տեղը
22 Ապրիլի 2026, 10:43
Ռուսաստանում, «Տոտ.Լեզու» նախագծի շրջանակում, ազգային-մշակութային միավորումների ներկայացուցիչները «Տոտալ թելադրություն» տեքստը գրել են իրենց մայրենի լեզվով կամ բարբառով։
Տեքստերը թարգմանվել են 26 ազգային լեզուներով։ Թարգմանության համար հասանելի լեզուների թվում եղել են նաև հայերենը և հայերենի նոր-նախիջևանյան բարբառը։
«Այս տարի Ռուսաստանում «Տոտ.Լեզու» նախագծում ամենահայտնի լեզուն բուրյաթերենն է, ինչը զարմանալի չէ, քանի որ «Տոտալ թելադրություն-2026»-ի մայրաքաղաքը Ուլան-Ուդեն է։ Երկրորդ տեղում հայերենն է, երրորդում՝ ավարերենը։ Թելադրությունը թարգմանվել է նաև որոշ անհետացող լեզուներով»,- նշել է «Տոտալ թելադրություն» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Բելյակովը։