7-10 հազար մարդ մնացել է առանց աշխատանքի․ «Մուլտի Գրուպ»-ի աշխատակից

30 Հուլիսի 2026, 12:56

Քաղաքականություն

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր խախտված իրավունքները։ Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ արտասահմանյան գործընկերներն ապշած են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և չեն կարողանում պատկերացնել, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել երկրում։

«Օտարերկրյա մեր գործընկերներին ուղարկում ենք հղումները,
որպեսզի տեսնեն ու լսեն, թե այստեղ ինչպիսի արդարադատություն և անձնական հաշվեհարդար է իրականացվում։ Մարդիկ պարզապես չեն հավատում, որ հնարավոր է մեկ օրվա մեջ փակել շուրջ 70 կազմակերպություն և 7 000-10 000 աշխատակիցների թողնել անգործ»,- նշել է նա։