Թուրքիայում լույս է տեսել «Բռնենք աստղերը» համշենահայերեն բանաստեղծությունների ժողովածուն

11 Մայիսի 2025, 20:00

Կրթություն

Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել «Բռնենք աստղերը» համշենահայերեն բանաստեղծությունների ժողովածու։ Այն լույս է տեսել թուրքական «İzan» հրատարակչության կողմից։ Այս մասին հայտնում է «Ակունք» կայքէջը։

Վերջին տարիներին Թուրքիայում հայոց լեզվի համշենի բարբառով տպագրված գրքերի և ուսումնասիրությունների նպատակը համշենական լեզվով գրականության ստեղծումն է։

Նշենք, որ նույն հրատարակչությունն այս տարի հրատարակել է նաև «Համշեներեն անանուն խաղիկներ» վերնագրով գիրքը։