Վաշինգտոնում ավարտվել է 7-օրյա բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախի

01 Հուլիսի 2023, 23:20

Քաղաքականություն

ՀՅԴ Հայ Երիտասարդաց դաշնակցության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտել է 7-օրյա բողոքի ակցիան՝ հաջակցություն Արցախի։

Երիտասարդության կողմից ղեկավարվող երթի ընթացքում, որը մեկնարկել է Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հնչել է ամբողջ աշխարհի հայերի կոչը.

«Երբ բռնապետությունը փորձում է լռեցնել մեր ձայները, մենք ավելի բարձր ենք գոչում։ Երբ նրանք փորձում են կոտրել մեր կամքի ուժը, մենք ավելի ենք ճնշում։ Երբ նրանք փորձում են վերացնել մեր հույսերը, մենք շարունակում ենք հավատալ»։

ՀՅԴ Երիտասարդաց դաշնակցության անդամ Սոսի Բուրուջյանը Հայաստանի դեսպանատան դիմաց իր ելույթով ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի անպատասխանատու և անխոհեմ գործունեությունը.

«Նիկոլ Փաշինյանը արժանի չէ քայլելու այն հողերի վրա, որոնց համար մարդիկ իրենց կյանքն են տվել», — նշել է նա։

«Որպես հայ ազգի երկրորդ բանակ, մեր պարտականությունն է միավորվել ընդդեմ ամբողջ չար ուժերի, ովքեր աշխատում են ընդդեմ Միացյալ Հայաստանի», — ասվում է ՀՅԴ Երիտասարդաց դաշնակցության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իրավիճակն Արցախում վերաճում է հումանիտար աղետի։ 120 000 արցախահայության շրջափակումը շարունակվում է։ Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը փակ է 2022թ-ի դեկտեմբերի 12-ից։

Հիմա եթերում