Վենետիկի բիենալեում բացվել է Հայաստանի տաղավարը

21 Մայիսի 2025, 18:19

Մշակույթ

Վենետիկում 19-րդ անգամ բացվել է աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական ցուցահանդեսը՝ «La Biennale di Venezia»-ն: Հայաստանը միջոցառմանը պաշտոնապես ներկայացրել է իր նորարարական նախագիծը։

Նախագծի հիմքում արհեստական ինտելեկտի մոդելն է, որը ստեղծվել է թվային ընդարձակ արխիվի՝ Հայաստանի սկանավորված պատմական հուշարձանների միջոցով, որոնցից շատերը անհետացման վտանգի տակ են կամ արդեն ավերված են:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և նրա գործընկերների նախագծած հայկական տաղավարն ավելին է, քան մշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նախաձեռնություն: Այն հնարավորություն է տալիս անդրադառնալ հավաքական հիշողությանը և դիտարկել, թե ինչպես է մարդկությունը փոխազդում Ժառանգության հետ:

Միջազգային ճարտարապետական բիենալեն կտևի մինչև նոյեմբերի 23-ը: