Վերոնիկա Ավակովան` Ստավրոպոլի դպրոցականների Ռուսական հոգեբանամանկավարժական oլիմպիադայի հաղթող
26 Դեկտեմբերի 2024, 10:12
Ստավրոպոլում տեղի է ունեցել Կ. Դ. Ուշինսկի անվան դպրոցականների Ռուսական հոգեբանամանկավարժական oլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Ստավրոպոլի երկրամասի տարբեր քաղաքներից և շրջաններից 9-11-րդ դասարանների աշակերտներ:
Տարածաշրջանային փուլի հաղթող է դարձել Թիվ 4 վարժարանի սովորող Վերոնիկա Ավակովան:
Վերոնիկան Ստավրոպոլի երկրամասը կներկայացնի 2025 թվականի օլիմպիադայի եզրափակիչ փուլում: Այն տեղի կունենա Յարոսլավլ քաղաքում: