Վիլնյուսից՝ Մինսկ, Մինսկից՝ Բաքու, այնուհետև Իսրայել. Լապշինի մասին պատմող ֆիլմի սցենարը պատրաստ է
21 Մայիսի 2025, 22:30
Ունենք շատ ուժեղ սցենար, բոլոր դրվագներն ուսումնասիրել ենք Ալեքսանդր Լապշինի և նրա կնոջ՝ Եկատերինայի, և պատմության հետ կապ ունեցող բոլոր մարդկանց հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ պատմելով բլոգեր Լապշինի մասին նկարահանվող ֆիլմի մասին։։
«Ես և իմ թիմը տարբեր կինոշուկաներում զարգացրել ենք ֆիլմը, ունենք հետաքրքրություններ Լիտվայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից։ Թեմայի շուրջ առաջին արձագանքը շատ հետաքրքիր էր, քանի որ դեպքերը որևէ անձի մասին լինելուց բացի նաև համամարդկային շատ զորեղ կոնտեքստ ունեն։ Դա մի պատմություն է, որը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ»,-նշել է Ջիվան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, ողջ սցենարը կառուցած է Լապշինի և նրա կնոջ վկայությունների վրա։
«Ֆիլմը խաղարկային է։ Վեջին մեկ տարում մենք հանդիպել ենք տարբեր հայտնի դերասանների հետ՝ փորձելով լավագույն դերասանական կազմը հավաքել»,- հավելել է կինոռեժիսորը։
Նա նաև հայտնել է, որ այս տարի ֆիլմի աշխատանքները կավարտվեն, որից հետո նախատեսում են մասնակցել տարբեր փառատոնների։
«Նպատակը ոչ միայն վաճառքն է, այլ նաև ամբողջ աշխարհում ֆիլմը տարածելը»,-ընդգծել է Ջիվան Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։