Ազգային կործանարար պառակտումն ամոթալի ձևեր է ստանում․ Վիրահայոց թեմի առաջնորդ

30 Մայիսի 2024, 00:00

Քաղաքականություն

Հայաստանի համար այս դժվարին օրերին, երբ եկեղեցին է հայության միասնության գրավականը, ազգային կործանարար պառակտումը ամոթալի ձևեր է ստանում։ Այս մասին ասել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդն՝ անդրադառնալով Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին։

«Մայիսի 28-ի սուրբ օրն ականատես եղանք աննախադեպ տեսարանի. Հայոց պատրիարքի և հոգևորականների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքից հետո հարց ենք տալիս՝ արդյոք այս մարդիկ արժանի են կոչվելու իրենց հայրերի զավակներ, գիտե՞ն, թե ինչպես է ստեղծվել հայոց պետականությունը և ինչ դեր է խաղացել հայ եկեղեցին»,-ասված է հայտարարության մեջ։