Վորոնեժի Սբ. Սարգիս եկեղեցին «Մենք ընտանիք ենք» փառատոնին ներկայացրել է հայկական մշակույթը
11 Հունիսի 2025, 12:44

Վորոնեժի վարչակազմը և Ռուս Ուղղափառ եկեղեցու Վորոնեժի միտրոպոլիտը կազմակերպել և անցկացրել են «Մենք ընտանիք ենք» փառատոնը։
Վորոնեժի Սբ. Սարգիս եկեղեցին առաջին անգամ է մասնակցում համաքաղաքային փառատոնին՝ ներկայացնելով հայկական մշակույթը։ Միջոցառման շրջանակներում մատուցվել են հայկական ավանդական ուտեստներ, ինչպես նաև ցուցադրվել են հայկական ժողովրդական պարեր:








