ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել աջակցել Ադրբեջանին` որպես F-16 գործարքի պայման. Չելիք

27 Նոյեմբերի 2023, 23:17

Քաղաքականություն

Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Նա նշել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Չելիքը նաև ասել է, որ «ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար»։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վերոնշյալ ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

Հիմա եթերում