Թեհրանի արդյունաբերական գոտում գործարան է այրվում․ կան վիրավորներ
09 Օգոստոսի 2026, 10:05
Իրանի Նասիրաբադ արդյունաբերական քաղաքի գործարաններից մեկում oգոստոսի 9-ին խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է IRNA գործակալությունը։
Թեհրանի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Շերվին Թավրիզիի փոխանցմամբ՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 7:20-ին։
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, որոնցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։