Յարոսլավլի կրկեսում տեղի կունենա Տիգրան Հակոբյանի լեգենդար «Տրոպիկ շոուն»
27 Հունվարի 2025, 19:30

Յարոսլավլի կրկեսում փետրվարի 1-23-ը կանցկացվի «Տրոպիկ շոու»-ն կրկեսի արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ Տիգրան Հակոբյանի ղեկավարությամբ:
Շոու ընթացքում հանդիսատեսը կտեսնի ուղտեր, կապիկներ, կոկորդիլոսներ, բոա, պոնիներ և այլ էկզոտիկ կենդանիներ: Ծրագրին մասնակցում է նաև Յուլիանա անունով լեգենդար գետաձին։
1992 թվականին Տիգրան Հակոբյանը առողջական վիճակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել մարմնամարզիկի հետագա կարիերայից։ Այդ ժամանակ օգնության են հասել կենդանիները, որոնք թույլ են տվել Տիգրանին մնալ կրկեսում։