Ընդունվում են հայտեր «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար

09 Հունիսի 2023, 00:00

Կրթություն

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը: 

Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել մինչև երեք հայտ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և կայքէջից։