Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային պաշտպանության ոլորտում համագործակցության համար

12 Հուլիսի 2026, 16:10

Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությանն ու ժողովուրդներին՝ պաշտպանական ոլորտում արդյունավետ փոխգործակցության համար։ «Report» գործակալության արևելաեվրոպական բյուրոյի ներկայացուցչի հետ տեսակապով զրույցում Ուկրաինայի առաջնորդը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արդեն իսկ շնորհակալություն է հայտնել այդ երկրներին, և ընդգծել է երախտագիտությունը կրկին հայտնելու կարևորությունը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել նաև պաշտպանության ոլորտում։ Եկեք, եթե հնարավոր է, չխորանանք մանրամասների մեջ։

Սակայն երկու երկրների հետ համագործակցության հարցում մենք բավականին արագ ենք առաջ շարժվում։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում այդ երկրների առաջնորդներին և ժողովուրդներին»,- նշել է Զելենսկին։