103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հարցաքննությունը պատմության նկատմամբ կատարյալ ծաղր է․ Մարիա Զախարովա
12 Օգոստոսի 2026, 18:00
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու Երևանի մտադրությունը՝ այն անվանելով «անհարգալից վերաբերմունք և ծաղր ընդհանուր պատմության հանդեպ»։
«Սա չենք կարող առանձին դեպք համարել. այն ընդհանուր պատմությունն ու հիշողությունը ոտնահարող քայլերի շղթայի մի մասն է։ Բոլորս էլ հիշում ենք, որ Հայաստանի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չհամարձակվեցին սաստել Զելենսկիին, երբ վերջինս Երևանից սպառնում էր հարվածել Մոսկվայի Կարմիր հրապարակին՝ Հաղթանակի շքերթի ժամանակ»,-նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի մոռացել նաև ՀՀ ՊՆ ուսումնական հաստատություններից մեկի նորանշանակ ղեկավարի՝ նացիզմն արդարացնող հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև ընտրություններից առաջ Վետերանների միության նախագահին «բոլորովին անհիմն» պատճառաբանություններով տնային կալանքի ենթարկելը։
«Այժմ էլ եվրոպական «ժողովրդավարական» չափանիշներով առաջնորդվող հայկական արդարադատությունը հասել է Ռոզալիա Աբգարյանին։ Բայց իմաստուն ու պողպատե կամք ունեցող այս կինը կդիմանա ցանկացած հարցաքննության։ Մի բան սակայն ակնհայտ է՝ պատերազմի հիշատակն ու Եկեղեցին ոտնահարողների համար այլևս ոչ մի սրբություն չկա»,-նշել է Զախարովան։