Ձեռնարկատեր Ռոբերտ Աբրամովին Պյատիգորսկում շնորհվել է «Տարվա մարդ» կոչումը
17 Սեպտեմբերի 2024, 09:23
Պյատիգորսկից ձեռնարկատեր Ռոբերտ Աբրամովին շնորհվել է «Տարվա մարդ» կոչումը «Ձեռնարկատիրություն» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Պյատիգորսկի հայ համայնքի տելեգրամյան ալիքը։
Ավանդույթի համաձայն՝ Պյատիգորսկ քաղաքի օրվա նախօրեին, ականավոր քաղաքացիներին շնորհվում է «Տարվա մարդ» կոչումը։ Այս տարի պատվավոր կոչում է ստացել Պյատիգորսկի 16 քաղաքացի, որոնք նշանակալի ներդրում են ունեցել հայրենի քաղաքի զարգացման և բարգավաճման գործում:
Նրանց թվում է նաև հայ համայնքի ներկայացուցիչ, «А.ЮНА» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռոբերտ Աբրամովը։
«А.ЮНА» ՍՊԸ-ն ակտիվորեն աջակցում է հայ համայնքի մշակութային և սոցիալական միջոցառումներին, որոնք ուղղված են Պյատիգորսկում ազգամիջյան կապերի ամրապնդմանը և հայ համայնքի զարգացմանը: