Կուբանի հայ երիտասարդները Կրասնոդարում մասնակցել են երիտասարդական նախագծերի ԷԹՆՈփառատոնին

20 Սեպտեմբերի 2024, 18:24

Մշակույթ

Կրասնոդարում տեղի է ունեցել երիտասարդական ԷԹՆՈփառատոն, որին մասնակցել են նաև Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի երիտասարդները:

Փառատոնի մասնակիցները կիսվել են ժողովուրդների բարեկամության, մշակույթների փոխադարձ հարգանքի ամրապնդմանն ուղղված նախագծերի կազմակերպման հաջող պրակտիկայով: Դրանք են ազգային ինտելեկտուալ խաղերը, վիրտուալ էքսկուրսիաները, երիտասարդական ակցիաները, ազգային մարզաձևերում մրցումները, պետական դրոշի օրվան նվիրված փառատոնները, կամավորական գործունեությունը և այլն։