Ի՞նչ արժե գեղեցկությունն այսօր. զրույց էսթետիկ միջամտությունների մասին
21 Սեպտեմբերի 2024, 20:00
Էսթետիկ միջամտություններն ու պլաստիկ վիրահատությունները բուժառուին գեղեցիկ տեսք ապահովելուց զատ պետք է նաև չվնասեն նրա առողջությանը: Այլ կերպ ասած՝ գեղեցկությունը պետք է առողջ լինի։ Հենց այս սկզբունքով է գործում «Medines» բժշկական կենտրոնը, որը շուրջ երկու տարի էսթետիկ միջամտությունների ծառայություններ է մատուցում բուժառուներին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Մարինա Դալլաքյանը Alpha News-ի հետ զրույցում նշում է, որ բժշկական ցանկացած միջամտությունից առաջ բուժառուն պետք է ամբողջական պատկերացում ունենա դրա մասին: Անկախ բժշկական միջամտության տեսակից, բուժառուն պետք է դիմի համապատասխան հագեցվածություն ունեցող մասնագիտական կենտրոն և պրոֆեսիոնալ մասնագետի:
Մարինա Դալլաքյանը նկատում է, որ այս հարցում բուժառուները կարող են խաբվել համացանցի «գայթակղիչ» առաջարկներին և շատ դիտելիություն ունեցող հոլովակներին, հետևաբար նա բուժառուներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքի:
«Բուժառուն հստակ պետք է հասկանա, թե ինչի է դիմում այս կամ այն միջամտությանը և ինչ սկզբունքով է ընտրում բժշկին: «Medines»-ի բժշկական կազմը հավաքելիս՝ ես ուշադրություն եմ դարձրել նրանց բարձրագույն բժշկական կրթությանը, պրոֆեսիոնալիզմին: Բժշկին ընտրելուց առաջ առաջին հերթին ընտրեք, թե որ բժշկական կենտրոնում եք ցանկանում սպասարկվել, իմացեք այդ կենտրոնի մասին ամեն ինչ, ծանոթացեք առաջարկվող ծառայություններին, համոզվեք, որ այդ կենտրոնում օգտագործվող նյութերը օրիգինալ են, վստահ եղեք, որ տվյալ կենտրոնում գործող բժիշկները մասնագիտական բարձր որակավորում ունեն, տեղեկացեք, թե ինչ վիրահատություններ է նա կատարել, որովհետև համացանցում կարելի է ցանկացած բժշկական միջամտության արդյունք ներկայացնել կեղծված: Բժշկին մի՛ ընտրեք ինսթագրամյան դիտումների, հետևորդների քանակից ելնելով։ Խուսափեք գեղեցկության սրահներում կամ տնային պայմաններում կատարվող որևիցե միջամտություններից, առավել ևս, երբ ներարկումներ են կատարվում»,- շեշտում է «Medines»-ի տնօրենը։
Էսթետիկ միջամտություններն ու պլաստիկ վիրահատություններն այսօր մեծ պահանջարկ ունեն: Նման ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնները շատ են, որոնք տարբեր գներ են առաջարկում մատուցվող ծառայությունների դիմաց:
Դրանք մատչելի չեն, այդուհանդերձ կախված վճարման պայմաններից, հասանելի են շատերին։ «Medines»-ի տնօրենը հորդորում է հեռու մնալ գրպանին հարմար էժան առաջարկներից՝ հիմնավորելով պատճառը:
«Չի կարող բուժառուին ներարկվող նյութն արժենալ ավելի քիչ, քան դրա ինքնարժեքն է: Հեռու մնացեք նման առաջարկներից: Արդյոք ձեզ միայն գի՞նն է հետաքրքրում առաջարկը դիտարկելիս, թե կարևոր է նաև՝ ինչ նյութ է ներարկվում, մասնագիտությամբ ով է կատարում այդ ներարկումը և ինչ պայմաններում: Այս համատեքստում կուզենայի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի գեղեցկության սրահներում, տան պայմաններում անհայտ որակի նյութերի ներարկումներից հեռու պահեն մեր բուժառուներին, որովհետև յուրաքանչյուր նյութի ներարկումը կարող է բերել օրինակ՝ անաֆիլակտիկ շոկի, իսկ արդյոք գեղեցկության սրահը հագեցված է այն պրեպարատներով, որոնք կարող են կանխել անաֆիլակտիկ շոկը, արդյոք տվյալ կենտրոնում պահվում են ասեպտիկայի, անտիսեպտիկայի կանոնները: Բուժառուները պետք է ուշադրություն դարձնեն այն բոլոր ծառայություններին, որոնք իրենց առաջարկվում է: Այսօր համացանցը հեղեղված է բազմաթիվ նմանատիպ էժան առաջարկներով»,- ասում է Մարինա Դալլաքյանը։
«Medines» բժշկական կենտրոնն իր գործունեության շուրջ երկու տարիների ընթացքում գործակցում է նաև արտասահմանցի մասնագետների հետ: Ժամանակ առ ժամանակ «Medines»-ում էսթետիկ միջամտություններ և պլաստիկ վիրահատություններ են կատարում նաև ռուսաստանցի վիրաբույժներ Աշոտ Մաթևոսյանը, Անդրեյ Իստրանովը, Կոնստանտին Մատվեևը: Առաջիկայում՝ նոյեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Medines»-ում կլինի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Կոնստանտին Մատվեևը:
««Medines»-ի սկզբունքներից մեկը անընդհատ կատարելագործվելն է, այո, մեզ մոտ աշխատում են փորձառու բժիշկներ, նաև երիտասարդ բժիշկներ, բայց սրան զուգահեռ մենք հրավիրում ենք նաև դրսի պլաստիկ վիրաբույժների, որոնք բարձրակարգ մասնագետներ են: Նման որակի վիրաբույժներին մեզ մոտ հրավիրելու արդյունքում մեր վիրաբույժները փորձի փոխանակման հնարավորություն են ունենում: Բժշկությունն աընդհատ զարգանում է, իսկ սովորելու բան միշտ էլ կա»,- ընդգծում է Մարինա Դալլաքյանը:
Ներարկումային և ապարատային կոսմետոլոգիայի, գլխի մազերի, հոնքերի և մորուքի փոխպատվաստման, բլեֆարոպաստիկայի (կոպերի ձգում), ռինոպլաստիկայի ծառայություններին, ինչպես նաև էսթետիկ միջամտությունների արժեքներին և անվճար վիրահատություններին առնչվող հարցերին ծանոթացեք տեսանյութում։