«Արա Գեղեցիկ» մոնոդրաման՝ «IMPULSE» փառատոնում

21 Սեպտեմբերի 2024, 22:06

Մշակույթ

Բիշքեկի Ա.Ումուրալիևի անվան դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 23-27-ը կանցկացվի «IMPULSE» 9-րդ միջազգային թատերական փառատոնը: Միջոցառմանը կներկայացվի 6 ստեղծագործություն վեց երկրի տարբեր թատերական դպրոցներից: Փառատոնում Հայաստանը կներկայացնի «Արա Գեղեցիկ» մոնոդրաման՝ ռեժիսոր Արամ Հովհաննիսյանի կատարմամբ:

Պատմական այս առասպելը հիմնված է Արա Գեղեցիկի մասին ավանդության վրա և գրվել է մ.թ. 5-րդ դարում հայ պատմագիր Մովսես Խորենացու կողմից: 1944 թվականին հայ բանաստեղծ Նաիրի Զարյանը գրել է «Արա Գեղեցիկ» պոեմը, իսկ ավելի ուշ՝ 1972 թվականին Սերգեյ Փարաջանովի կողմից գրվել է «Արա Գեղեցիկ» ֆիլմի լիբրետո էսքիզը, որն այդպես էլ մնացել է չիրականացված: