Ալեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնով
22 Սեպտեմբերի 2024, 21:49
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորեց հայկական եռագույնով ՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»։