Գենադի Մինասյանը պարգևատրվել է Այվազովսկու անվան հուշամեդալով

23 Սեպտեմբերի 2024, 21:21

Հայեր

Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական տանը Հովհաննես Այվազովսկու անվան հուշամեդալով է պարգևատրվել Գենադի Մինասյանը, որ 2019 թվականից կատարում է քաղաքի հայկական գերեզմանատան պահակի պարտականությունները: Մեդալը հանձնել է Ղրիմի հայկական ընկերության ղեկավար Գեորգի Հակոբյանը։

Ազատ ժամանակ Մինասյանը զբաղվում է նաև Սուրբ Հակոբ եկեղեցու և հարակից կառույցների, այդ թվում՝ ծխական տան վերանորոգման և շինարարական աշխատանքներով։

Նա նշանակալի ներդրում է ունեցել Սուրբ Հակոբ եկեղեցու, գերեզմանատան և կիրակնօրյա դպրոցի բարեկարգման գործում: