Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել․ Էրդողան

23 Սեպտեմբերի 2024, 13:58

Քաղաքականություն

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ անդրադառնալով համաշխարհային և տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։

Նշենք՝ թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ հնարավոր է Նյու Յորքում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում: