Հայաստանը տարածաշրջանում Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում 10-րդ տեղում է
24 Սեպտեմբերի 2024, 10:17
Իրանի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի ծավալն իրանական օրացուցային տարվա առաջին հինգ ամիսներին (մարտի 20 — օգոստոսի 21) աճել է 6%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է «Tehran Times» գործակալությունը՝ ներկայացնելով Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվությունը։
Ըստ զեկույցի՝ երկու երկրների միջև ոչ նավթային ապրանքների առևտրի ծավալը կազմել է 885,719 տոննա ՝ 192,108 միլիոն դոլար, ինչը 60 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշվում է նաև, որ Հայաստանը Իրանի 10-րդ առևտրային գործընկերն է Իսլամական Հանրապետության հարևանների շարքում։