Հայաստանի Անկախության օրը Բելգիայի Ռոսելար քաղաքում հայկական Խաչքար բացվեց

25 Սեպտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Բելգիայի Ռոսելար քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի օրը տեղաբնակ Խաչատուրյան ընտանիքի նախաձեռնությամբ, տեղի հայ համայնքի և քաղաքային իշխանությունների աջակցությամբ տեղի է ունեցել հայ և բելգիացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու երկրների բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված խաչքարի բացմանը ներկա են եղել քաղաքային իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Բելգիայում Հայաստանի փոխդեսպան Վարդան Սարգսյանը, համայնքային ներկայացուցիչներ։ 

Հիմա արդեն քաղաքում հայկական մնայուն շունչ ու խորհրդանիշ կա։ Խաչքարի հանդիսավոր բացման արարողությունն ավարտվել է հայկական «Նարեկ» պարային ստուդիայի ելույթով։ 

Հիմա եթերում