«Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ». Զարուհի Բադալյանը՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման մասին
20 Հոկտեմբերի 2026, 17:40
Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը, անդրադարձել է ամուսնու կալանավորմանը՝ նշելով, որ արդեն երկու ամիս է, ինչ նա ապօրինի գտնվում է անազատության մեջ։
Բադալյանի խոսքով՝ 2018 թվականից ի վեր, ընդդիմանալով գործող իշխանություններին, իրենք անցել են բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ Նա հավելել է, որ 2026 թվականի ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները, նախապես պատրաստված սցենարով, արդեն չորրորդ անգամ կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին։
Զարուհի Բադալյանը վստահություն է հայտնել, որ այս փորձությունն էլ կանցնեն արժանապատվորեն, ամուր և գլուխները բարձր՝ ընդգծելով, որ հոր և որդու միաժամանակյա կալանավորումը հայի գենին հարիր չէ։