Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում իր պարտականությունները կատարելու համար․ Մեսրոպ Մանուկյան

20 Հոկտեմբերի 2026, 19:30

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում ուղիղ իր պարտականությունները կատարելու համար, քանի որ երկրի նախագահն այդ ժամանակահատվածում չէր կարող չբավարարել կառավարության որոշումները։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը համապատասխան մարմինների միջոցով շրջանառում է որոշման նախագիծը, բոլորն արտահայտում են իրենց կարծիքը, և միայն դրանից հետո է որոշումն ընդունվում։

Պատգամավորն անդրադարձել է նաև «Կասկադ» համալիրի տարածքի հետ կապված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դրանք որևէ առնչություն չունեն երկրորդ նախագահի ընտանիքի հետ։

Խոսելով ներկայիս իշխանությունների գործողությունների մասին՝ պատգամավորը զուգահեռներ է անցկացրել Կասկադի աջակողմյան հատվածում իրականացվող գործարքի հետ։

«Նույն Կասկադի աջ կողմում Կառավարությունն իր որոշմամբ 110,000 քառակուսի մետր հողատարածքի վրա տալիս է շինթույլտվություն՝ պատճառաբանելով, թե Կասկադն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շուրջ 50-55 միլիոն դոլար (20 միլիարդ դրամ)։ Ութ տարվա ընթացքում 8 միլիարդ դոլարի պարտք ներգրաված իշխանությունը հայտարարում է, թե այդ գումարը չունի, և տարածքը հանձնում է մասնավորին»,- նշել է Մեսրոպ Մանուկյանը։

Հիմա եթերում