Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ-ի դրոշի գույներով՝ անկախության տոնի առթիվ

23 Սեպտեմբերի 2024, 23:05

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստատեսության աշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ էր հղել։ Վրաստանի արտաքին գերատեսչությունը ուղերձում հույս էր հայտնել, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կխորացնի երկու երկների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: