Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ՌԴ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ավելանում է, ԵՄ-ի ԵՎ ԱՄՆ-ի հետ՝ նվազում- AlphaEconomics

25 Սեպտեմբերի 2024, 16:00

 

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ փոխվարչապետը նշել է Ռուսաստանի առևտրային գործընկերների եռյակում Ղազախստանի և Բելառուսի հետ նաև Հայաստանին։ Հայտնի է, որ ՌԴ-ն, իր հերթին, հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ երկրները երկուստեք փոխադարձ կարևորություն ունեն, հատկապես 2022թ-ից հետո՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։

Հայաստանի արտաքին առևտրում երկրների ունեցած մասնաբաժնի ուսումնասիրությունը վերոնշյալի վիճակագրորեն ամրագրումն է։ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության երկուստեք դերակատարության աճը զուգորդվում է քաղաքական տիրույթում առկա անթաքույց լարվածությամբ։ ՀՀ իշխանությունների կողմից փորձ է արվում տարանջատել տնտեսական համագործակցությունը քաղաքականից՝ խնդիրներ ստեղծելով քաղաքականում, բայց տնտեսական հնարավորություններից մաքսիմալ երկար շահելու փորձով։

Իսկ արդյոք դա հնարավոր է։ Տեսականորեն՝ այո, հատկապես, աշխարհն ունի նման օրինակ՝ ի դեմս Չինաստան-ԱՄՆ-ի։ Սակայն վերջինս համադրելի չէ մեր օրինակի հետ՝ թեկուզև հաշվի առնելով տնտեսությունների մասշտաբների ու կարողությունների տարբերությունները։ Մեր իրողությունների պարագայում դա առնվազն այսօր հնարավոր չէ, քանի որ չունենք համարժեք այլընտրանքային շուկաներ։
Ի դեպ, անընդհատ բարձրաձայնվող դիվերսիֆիկացիայի մասին լուրերին զուգահեռ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն ավելանում է, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ նվազում։

Տպավորություն է, որ որքան շատ են խոսում դիվերսիֆիկացիայի մասին, այնքան այն, մեղմ ասած, խոստումնալից չէ։