Յուրի Սարգսյանի հիշատակին նվիրված մրցաշար՝ Կրասնոդարում
28 Սեպտեմբերի 2024, 14:50
Կրասնոդարի երկրամասի Սուկկո գյուղում սեպտեմբերի 16-22-ը կայացել է ծանրամարտի 4-րդ համառուսաստանյան մրցաշարը՝ նվիրված ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանի և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վիկտոր Սոկոլովի հիշատակին։
Ռուսաստանից մրցմանը մասնակցել է մոտ 300 մարզիկ։
Յուրի Սարգսյանը ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է (1979), պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։