Ատամնաբույժ Տաթևիկ Միքայելյանն արժանացել է շնորհակալագրի

29 Սեպտեմբերի 2024, 22:43

Հայեր

Ռուսաստանի մերձմոսկովյան Միտիշչիում տեղի է ունեցել քաղաքային հիվանդանոցի բժիշկներին պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ շրջանի տարածքում առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և քաղաքի բնակիչների բարօրությանը նվիրված ծառայության համար։

Պարգևատրվածների թվում էր թիվ 6 պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Տաթևիկ Միքայելյանը: