Մյուռոնը մեզ միավորում է, զորացնում ու նաև հույս տալիս. Հարութ Յաղսզյան

28 Սեպտեմբերի 2024, 20:57

Կարծիք

Մյուռոնը մեզ միավորում է, զորացնում ու նաև հույս տալիս: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է բժիշկ Հարութ Յախսզյանը:

«Այսօրվա խորհուրդը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ես և տիկինս ուրախ ենք, որ մաս կազմեցինք այսօրվա արարողության: Մյուռոնը մեր ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ունենալու հետ մեկտեղ նաև մեզ միավորում է, զորացնում ու նաև հույս տալիս:

Հայաստանի հետ կապը միշտ էլ լավ է ու անհրաժեշտ, որովհետև այդ կապի միջոցով է, որ մեր ազգային ինքնությունը պետք է պահպանվի»,- ասել է մեր զրուցակիցը: