ՌԴ փոխվարչապետը կժամանի Հայաստան

30 Սեպտեմբերի 2024, 10:14

Քաղաքականություն

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան։

Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին։

Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»։ Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։

Բացի այդ, ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ոլորտները մինչև 2030 թվականը։

Հիմա եթերում