Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
05 Հոկտեմբերի 2024, 13:15
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը։ Այս մասին հայտնում է qahana.am-ը։
Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16): Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9:1):
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը։