Լևոն Արոնյան․ Շախմատային հանճարը

06 Հոկտեմբերի 2024, 23:08

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Լևոն Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Նրա ծնողներն են Գրիգորի Լեոնտևիչ Արոնովն ու Սեդա Ավագյան-Արոնովան։

Արոնյանը շախմատ է խաղացել 5 տարեկանից։ Լևոնի առաջին մարզիչը Լյուդմիլա Ֆինարևան էր՝ Պիոներների պալատի երևանյան շախմատի խմբակից։

Արդեն դեռահաս տարիքում նա բազմիցս դարձել է շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն։ Շախմատիստը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող է, այդ թվում՝ անհատական հաղթանակներ Լինարեսում և Վեյկ ան Զեեի մրցաշարերում։: Արոնյանը նվաճել է նաև «Սինքֆիլդի գավաթ»-ը:

Նա ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր է և ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող: Հայաստանի հավաքականի կազմում Լևոն Արոնյանը դարձել է Օլիմպիադայի եռակի չեմպիոն, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան, 2013թ. նոյեմբերի 22-ին գիրք է հրատարակել որդու մասին՝ պատմելով որդու մանկության և նրա ծրագրերի մասին:

Շախմատից բացի, Արոնյանը ջազային երաժշտության մեծ սիրահար է։

Արոնյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոցի շքանշանով», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, «Մովսես Խորենացի» մեդալով և հանդիսանում է Երևանի պատվավոր քաղաքացի: