Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Չինաստանում
16 Նոյեմբերի 2026, 19:56
Ռուսաստանը հրավեր է ստացել մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի («Մեծ քսանյակի») գագաթնաժողովին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ Ուշակովի ներկայացրած տվյալների՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի առաջնորդի նստավայրում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ։ Ներկայումս ընթանում են հանդիպման օրակարգի և համատեղ հայտարարության մշակման աշխատանքները, և ռուսական կողմն արդեն Պեկինին է փոխանցել փաստաթղթի տեքստի վերաբերյալ իր առաջարկները։
Բացի եռակողմ ձևաչափից, աշխատանքներ են տարվում նաև նոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում կկայանան նաև Պուտին-Սի Ծինփին բանակցությունները։
ՌԴ նախագահի օգնականը նաև տեղեկացրել է, որ ԱԽՏՀ գագաթնաժողովին մեկնող ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու 3 փոխվարչապետ, 7 նախարար, ինչպես նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։