Պուտին, Փաշինյան, Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ. ՌԴ նախագահի օգնական

08 Հոկտեմբերի 2024, 13:25

Քաղաքականություն

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման միտք կար, բայց ինչ-որ մեկիը չի աջակցել դրան», — ասել է Ուշակովը՝ հավելելով, որ Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։

Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: