Հայ գյուտարարի ստեղծած տեխնոլոգիան կօգնի հրշեջներին գտնել մարդկանց ուժեղ հրդեհի կամ ծխի դեպքում

14 Հոկտեմբերի 2024, 14:47

Կրթություն | Հայեր

Ֆրեզնոյի նահանգից գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հովհաննես Կուլհանգյանը ստեղծել է նոր գյուտ, որը կոչվում է «վատ տեսանելիության պայմաններում մարդկանց և կենդանիների հայտնաբերման համակարգ և մեթոդ»։ Սարքերից մեկը շարժական է, մյուսը ՝ անօդաչու, իսկ վերջինը տեղադրված է գետնին։ Գյուտը հրշեջներին թույլ կտա պարզել մարդկանց և կենդանիների գտնվելու վայրը ուժեղ ծխի ժամանակ։

2021 թվականի մայիսին գիտնականը դիմել է արտոնագրի համար, իսկ երեք տարի անց արտոնագիրը հաստատվել է։ Այժմ Հովհաննես Կուլհանգյանի նպատակն է գյուտը վերածել լիարժեք նախատիպի, հիմնել զանգվածային արտադրություն և տարածելլ այն ամբողջ աշխարհում: