Հայաստանը դեռ չի սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախապատրաստական քայլերը․ Փաշինյան

05 Նոյեմբերի 2026, 13:21

Քաղաքականություն

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ նախապատրաստական որևէ քայլ դեռ չի սկսել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ, ուստի ապագայում պետք է ընտրություն կատարի։

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունները նշանակում են, որ կառավարությունը գործնականում սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը, և կա՞ արդյոք այդ գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ, Փաշինյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ որևէ նախապատրաստական գործընթաց չի իրականացնում»։