Էդուարդ Իլոյանը պատմել է «Руки вверх!» փոփ խմբին նվիրված ֆիլմի արդյունքների մասին
16 Հոկտեմբերի 2024, 00:30
Ռուսաստանաբնակ հայազգի սցենարիստ, ռեժիսոր, Yellow, Black and White (YBW) ընկերության հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը ներկայացրել է «Руки вверх!» փոփ խմբի մասին կենսագրական ֆիլմի ցուցադրման առաջին շաբաթվա արդյունքները, որի պրեմիերան առաջացրել է հանդիսատեսի ակտիվ հետաքրքրությունը, ինչպես նաև ֆիլմի առաջխաղացման մանրամասները:
«Մենք գոհ ենք առաջին հանգստյան օրերի ցուցանիշներից։ Տեսնում ենք, որ ֆիլմը ոչ միայն հետաքրքիր է հանդիսատեսի համար, այլև հուզական ներգրավվածություն և կարոտի զգացում է առաջացնում: Դա բերում է բարձր գնահատականների», — նշել է Իլոյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած ֆիլմի հիմքում առաջին հերթին ընկած է մի պատմություն, որն իր մեջ կրում է այս կամ այն արժեքներն ու հույզերը հանդիսատեսի համար։ «Երբ դասական պատմությանը ավելացվում է երաժշտություն, որը միավորում է մարդկանց և նրանց պայծառ հույզեր է հաղորդում, դա, անկասկած, միայն ուժեղացնում է ազդեցությունը», — ավելացրել է պրոդյուսերը: