Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը. ԱԳՆ

15 Հոկտեմբերի 2024, 16:50

Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հաստատում եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։