Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները
21 Հոկտեմբերի 2026, 21:24
Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված դատական նիստերը։ Դատարանը կքննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկամսյա կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով նիստը կկայանա ժամը 16:30-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։
📍 Նիստերի անցկացման վայրը՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Հակակոռուպցիոն դատարան):