«Վախթանգով. Ճանապարհ դեպի տուն» փառատոնը՝ տարվա իրադարձություն

16 Հոկտեմբերի 2024, 17:00

Մշակույթ

Առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել կատարողական արվեստի ոլորտում «Արտ-պլատֆորմ» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:
Եվգենի Վախթանգովի անվան թատրոնն արժանացել է բարձրագույն մրցանակի «Տարվա իրադարձություն» անվանակարգում՝ «Վախթանգով. Ճանապարհ դեպի տուն» փառատոնի համար։ Այս մասին հայտնել է թատրոնն սոցիալական ցանցերում։

Մրցանակը ստացել են Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը և գլխավոր ռեժիսոր Անատոլի Շուլիևը։